News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքվում ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել:

Ինչպես փոխանցում է Oxu.Az-ը, 9 մարդու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Բինա գյուղի «վրացական» թաղամասում:

Ծեծկռտուքի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը՝ 28-ամյա Պապիշվիլի Շենգելի Մասիկոեւիչը եւ Պապիաշվիլի Իսակ Դավիդովիչը, ազգությամբ վրացի Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանց հետ միասին հիվանդանոց են տեղափոխվել նաեւ 30-ամյա Պոլադ Իսմայիլովը եւ 24-ամյա Կամրան Սոլթանովը:

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծեծկռտուքի հրահրման մեջ կասկածվող 3 անձի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ