News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանիան մերժել է Էկվադորին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ տրամադրելու հարցում: Այս մասին հայտնել է Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:

«Էկվադորի կառավարությունը վերջերս դիվանագիտական կարգավիճակ էր խնդրել Ասանժի համար այստեղ՝ Մեծ Բրիտանիայում», - ասել է նա: «Մեծ Բրիտանիան մերժել է այս խնդրանքը, եւ մենք այս հարցի շուրջ բանակցություններ ենք վարում Էկվադորի հետ»: Նրա խոսքով՝ Էկվադորը գիտի, որ այս խնդրի լուծման համար Ջուլիան Ասանժը պետք է լքի դեսպանատունը եւ բախվի արդարադատությանը», - ասել է նա:

Նշենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից՝ Շվեդիայում բռնաբարության մեղադրանքով ձերբակալությունից խուսափելու համար: Նա մտավախություն ունի, որ կարտահանձնվի Միացյալ Նահանգներին եւ կդատվի 2010 թվականին WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերի եւ դիվանագիտական հեռագրերի հրապարակման համար:

Ջուլիան Ասանժը Էկվադորի անձնագիր է ստացել

Էկվադորը Ասանժի հետ կապված հարցը լուծելու համար միջնորդ է փնտրում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ