News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը կարծում է՝ իմաստ չունի, որ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրի, քանի որ չունեն ձայների մեծամասնություն։ Այս մասին նա ասել է NEWS.am–ի հետ զրույցում։

«Վարչապետի թեկնածուի մասին մեր խոսելը ոչ տրամաբանական է, ոչ տեղին։ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը 5 րոպեում կարող է լուծել հարցը, նրանք մինչեւ հիմա չեն ասում՝ ինչ ենանելու, նախագահն ասում է՝ դեռ չեմ որոշել։ Մենք ինչի՞ համար պիտի թեկնածու առաջադրենք։ Մի րոպե ա տեւոմ, մեր թեկնածուին կողմ չենք քվեարկում, անցնում գնում ա, ի՞նչ է փոխվում, ասեք։ Եթե կա քաղաքական մեծամասնություն, քաղաքական մենաշնորհ, ինչ կարող ես անել, բացի դեմ խոսելուց ոչ մի բան»։

Պատգամավորը դեմ է նաեւ փողոցային պայքարին։ Ասել է՝ իմաստ չի տեսնում, որ «Ծառուկյան» խմբակցությունը միանա թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախաձեռնած բողոքի երթին։

«Ես կողմնակից եմ, որ երթ ու ցույց անես, որ ինչ–որ բան տա, բայց դա ոչ մի բան չի կարա տա, ինչ պիտի անես։ Միայն իրենց կուսակցությունը ուզում է ժողովրդին ներկայանա, որ տեսեք ձեր մասին ինչքան ենք մտածում»։ Ազիզյանը պնդել է, որ իշխանության ճնշել հնարավոր չէ։ «Նո՞ր են իմացել թանկացումների մասին, էս օրենսգիրքը քննարկվել է, մենք դեմ ենք քվեարկել, գիտեինք, որ սա լինելու ա, եթե ուզում էին, թող էն ժամանակ մի բան անեին։ Եղել վերջացել ա, նոր ուզում են ճնշեն, ես ռեալ մարդ եմ, ռեալ բաներ եմ հասկանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ