News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպանի՝ ներկայացրած 3 միջնորդությունների քննարկումը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը՝ նշելով, դեռ հայտնի չէ, թե երբ կքննվեն իր ներկայացված միջնորդությունները:

Պաշտպանը միջնորդել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, իրեն տրամադրել փորձաքննության եզրակացության մեջ նշված բոլոր ապացույցների պատճենները եւ  հարցաքննել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը տված բոլոր փորձագետներին:

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:

2017թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Դավիթ Շահվերդյանին՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Տպել
Ամենաշատ