News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոը Չիլի կատարած այցի շրջանակներում կհանդիպի ռազմական բռնապետության երկու զոհերի հետ եւ չի բացառում հոգեւորականների կողմից սեռական բռնության զոհերի հետ մասնավոր հանդիպումը, հաղորդում է AP-ն: Հռոմի Պապի այցը Չիլի եւ Պերու կանցկացվի հունվարի 15-21-ը:

1973-1990 թվականների Պինոչետի ռեժիմի երկու զոհերի հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին, հյուսիսային Իկիկե քաղաքում: Վատիկանի ներկայացուցիչը մանրամասներ չի ներկայացրել` նշելով միայն, որ նրանք Ֆրանցիկսոսին նամակ կհանձնեն:

Հարցին՝ արդյոք Հռոմի Պապը կհանդիպի բռնության զոհերի հետ, նա ասել է, որ նման հանդիպում նախատեսված չէ, սակայն դա չի նշանակում, որ  հնարավոր չէ՝ հավելելով, որ նման հանդիպումներն ավելի լավ է փակ դռների հետեւում անցլկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ