News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Վիրուսները, «որդերը», տրոյանները եւ այլ նմանատիպ ծրագրերը հաճախ անցանկալի գործողությունների պատճառ են դառնում, ինչպիսին են ֆայլերի հեռացումը, անձնական տեղեկատվության հասանելիությունը, ձեր համակարգիչը այլ համակարգիչների վրա հարձակման  նպատակով օգտագործելը եւ այլ երեւույթներ:

Այս հոդվածում ներկայացված է 2018-ին թողարկված լավագույն հակավիրուսային ծարգրերի ցանկը, որոնք հասանելի են Windows-ի համար եւ պարտադիր են համակարգչում տեղադրվելու համար, հաղորդում է Techworm-ը:

Bitdefender Antivirus Plus

Հակավիրուսային ծրագիր, որը անընդհատ թարմացումներ է ներկայացնում: Այն համատեղելի է Windows 7 (SP 1), 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի 3 տարատեսակ՝ Plus, Internet Security եւ Total Security: Այն հաջողությամբ պաշտպանում է պրոֆեսիոնալ հաքերների գործողություններից եւ անձնական տվյալների գողությունից: Այն ունի նաեւ ավտոպիլոտի, գաղտնաբառի պաշտպանության գործառույթ, զգայուն սկանավորման եւ հարձակումներից պաշտպանության համակարգ:

Avira Antivirus Pro

Avira Antivirus Pro-ն նմանատիպ ծրագրերի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրման գործընթացը պարզ է: Պարզեցված է ընթացիկ անվտանգության գործողություններին հետեւելու գործընթացը, համակարգչային ռեսուրսների քիչ օգտագործման համար կատարելագործվել է սկանավորման գործառույթը:

 Norton Security

Norton Security 2018-ի նոր տարբերակը համատեղում է Norton Security Standard, Deluxe եւ Premium-ը՝ փոխարինելով Norton 360, Norton Internet Security եւ Norton AntiVirus-ին եւ համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ինտերֆեյսը հարմար է օգտագործման համար:

Kaspersky Antivirus

Հրաշալի ծրագիր, որը կարող է կարճ ժամանակում հայտնաբերել եւ արգելափակել ձեր համակարգչում անցանկալի  գործողությունները, համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ Windows 10-ի հետ: Այն չի դանդաղեցնում համակարգչի աշխատանքը: Ամենակարեւորը, ծրագիրը թույլ չի տալիս կիբերհանցագործներին փոխել հիմնական հակավիրուսային տեղադրությունները:

Avast Pro Antivirus

Ծրագիրը ապահովում է ձեր տան համակարգչի, ինչպես նաեւ ցանցային համակարգիչների ամբողջական պաշտպանությունը եւ համատեղելի է Windows XP (SP3), Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրումը պարզ է եւ չի պահանջում բազմաթիվ գործողություններ:

McAfee Antivirus Plus

The McAfee ծրագիրը Microsoft’s Windows Defender-ի կատարելագործված տարբերակն է եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն լավ ճանաչում եւ արգելափակում է սպառնալիքները, պահում է համակարգչային ռեսուրսները: Այն հեշտ է տեղադրել, ունի միաժամանակյա սկանավորման եւ տվյալների բազայի ավտոմատ թարմացման համակարգ:

ESET Nod32 Antivirus

Ծրագիրը պաշտպանում է ձեր համակարգիչը վիրուսներից, տրոյաններից, լրտեսող ծրագրերից, համատեղելի է Windows XP-ի, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ծրագիրը տեղադրման եւ օգտագործման մատչելիության առումով ամենապարզերից մեկն է:

AVG Internet Security

Ծրագիրը հաջողությամբ պահպանում է ձեր համակարգիչը սպառնալիքներից եւ արտաքին միջամտությունից, համատեղելի է Windows XP-ի (SP 3), Vista- ի (SP2), 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան նախկինում:

Panda Antivirus Pro

Ծրագիրը թույլ է տալիս տեղեկատվությունը անվտանգ, գաղտնի պահել եւ համատեղելի է Windows XP (SP 3), Vista, Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի հարմար ինտերֆեյս, հեշտ է օգտագործման համար:

Bullguard Antivirus

Ծրագիրը հաջողությամբ հայտնաբերում եւ հեռացնում է վիրուսները եւ վնասակար ֆայլերը, արգելափակում է վտանգավոր URL հասցեները: Աշխատում է բոլոր տեսակի խնդիրների հետ, լուծում է դրանք, ապա վիրուսից մաքրված ֆայլերն է ներկայացնում: Կարող է որոշել հնացած ծրագրային ապահովումը, ունի ֆայլերի անվտանգ օգտագործման համար պահպանման տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում գիտության զարգացման համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթության եւ հիմնարար գիտության վրա. ՀՀ նախագահ
Երեխային դպրոցում կամ անգամ մանկապարտեզում գիտության, տեխնոլոգիաների հանդեպ սեր եւ հարգանք կներշնչեն, ապագայում դրանք կդառնան այդ երեխայի կյանքի անբաժանելի մասը…
Aston Martin-ը ներկայացրել է ինքնակառավարվող լյուքս ինքնաթիռ (Ֆոտո)
Այն կարող է տեղափոխել 3 ուղևոր...
Արհեստական ինտելեկտը կվերացնի նույնքան աշխատատեղ, որքան կստեղծի
Արհեստական ինտելեկտի զարգացումը չի հանգեցնի բոլոր աշխատատեղերի լիարժեք ոչնչացման, քանի որ ի հայտ կգան...
Google-ը կարող է տուգանվել ռեկորդային՝ 3 մլրդ դոլարի չափով
Մասնագետները նշել են, որ Google-ը կարող է տուգանվել ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ծագած առեւտրային պատերազմի ֆոնին...
Skype-ը կունենա գործառույթ, որին սպասում են արդեն 15 տարի
Նոր հնարավորությունը կիրականացվի ամպային պահոցի միջոցով, այնպես որ տեսգրությունը սարքի վրա տեղ չի զբաղեցնի...
eXp կազմակերպության 8000 աշխատակիցներն աշխատում են վիրտուալ կղզում (Ֆոտո)
Կերպարին տեղաշարժելու համար օգտագործվում է մկնիկ և ստեղնաշար...
Ամենաշատ
Partner news