News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են արել Ուկրաինայի ՆԳՆ շենքի առջեւ։ Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ Ռովշան Տագիեւը նշել է, թե ադրբեջանցիների չբացահայտվող առեւանգումներն են պատճառը, որ Ուկրաինայում ապրող ադրբեջանցիները որոշել են կրկնակի ակցիա իրականացնել, հաղորդում է «Sputnik Ազերբայջանը»։

Տագիեւի խոսքով, առեւանգումները զանգվածային բնույթ են կրել, եւ չեն կարող չանհանգստացնել իրենց։ Նա նշել է, թե գործարարների առեւանգումների ետեւում կարող են կանգնած լինել տրանսազգային հանցախմբերը։

Վերջին երեք տարում Ուկրաինայում առեւանգել են երկու տասնյակ ադրբեջանցի գործարարների եւ նրանց երեխաների։ Հաճախակի են դարձել նաեւ մահափորձերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ