News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան բրեքսիտից հետո Եվրամիությանը ֆինանսական ծառայությունների շուկա մուտք գործելու համար չի վճարելու, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը: «Մենք չենք վճարելու շուկաներին մուտք ունենալու համար», -լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:

«Կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Մեր ապագա գործընկերության զարգացման դեպքում մենք ցանկանում ենք շարունակել միասին աշխատել մեր մայրցամաքի երկարաժամկետ տնտեսական զարգացմանը նպաստելու համար, այդ թվում շարունակել մասնակցել կոնկրետ ծրագրերի, ներդնելով դրանց հետ կապված ծախսերի մեջ մեր արդարացի մասնաբաժինը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ