News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է զբաղվել «Հըզբոլլահով»։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատախազների խումբ  է հավաքում հետաքննության համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել է, թե հետաքննությունը կապված է «թմրանյութերի վաճառքի եւ գումարների լվացման հետ»։

Այս որոշումը կայացվել է, երբ տեղեկություններ են հայտնվել, որ Օբամայի վարչակազմը աչք է փակել «Հըզբոլլահի» հետ կապված թմրավաճառքի դեպքերի վրա, որպեսզի չխափանեն Իրանի հետ միջուկային գործարքը։

Նախագահ Թրամփն ու Կոնգրեսի հանրապետականները վաղուց էին Սեշնսին խնդրում վերանայել այդ գործը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ