News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հետեւել Իրանի հետ միջուկային համաձայնագրին: Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը:

«Նախագահ Մակրոնը հիշեցրել է համաձայնագրի կատարման վերաբերյալ Ֆրանսիայի վճռականության եւ բոլոր ստորագրող կողմերի հարգանքի կարեւորության մասին», - նշվում է Ֆրանսիայի նախագահի հաղորդագրության մեջ:

 «Համաձայնագրի պատշաճ իրականացումը պետք է ուղեկցվի Իրանի հետ նրա բալիստիկ ծրագրի հարցով երկխոսությամբ Մերձավոր Արեւելքում կայունությունը երաշխավորելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ