News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուրիլյան Պարամուշիր կղզում Էբեկո հրաբուխը 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտնում է Սախալինի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչությունը:

Հունվարի 12-ին Հյուսիսկուրիլյան հերթապահ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Էբեկո հրաբխում մոխրի արտանետում է դիտվել մինչեւ 2 կմ բարձրությամբ, շլեյֆը չի տարածվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուսիսկուրիլյան շլեյֆ չկա, մոխրաթափ չի գրանցվել, ծծմբաջրածնի հոտ չի զգացվում: Փրկարարները նշել են, որ բնակչության անվտանգությանը սպառնալիքներ չկան:

Վերնադսկու լեռնաշղթայի հյուսիսային հատվածում գտնվող Էբեկո հրաբուխն արթնացել է 2016 թվականի նոյեմբերին, այդ ժամանակից ի վեր պարբերաբար մոխիր է արանետում: Գիտնականները սա նորմալ երեւույթ են համարում: Հրաբխի բարձրությունը 1156 մետր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ