News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Իլդեֆոնսո Գուախարդոն հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը երկու երկրների սահմանին պատի կառուցման համար վճարելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն շատ պարզ  ձեւակերպել է՝ Մեքսիկան երբեք չի վճարի այս պատի համար»,-գրել է Գուախարդոն  թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Թրամփը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մեքսիկան կարող է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար անուղղակիորեն` նոր NAFTA (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտի) պայմանագրի միջոցով:

Թրամփը կարգադրել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագիծ մշակել, քանի որ,  նրա խոսքով,   Մեքսիկան ինքը պետք է վճարի: Լատինական Ամերիկայի այս երկրի իշխանությունները կտրականապես հրաժարվել են վճարել: Թրամփը խոստովանել է, որ  սկզբնական շրջանում  պատի համար դեռ կարող են ամերիկյան հարկատուները վճարել:

ԱՄՆ նախագահը մտորում  է Մեքսիկայից այդ միջոցների ստացման այլ ուղիների շուրջ՝ օրինակ, առեւտրային մաքսատուրքեր սահմանելով  կամ մեքսիկական կառավարությանը տրամադրվող օժանդակության կրճատման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ