News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիայի մայրաքաղաքում վերագործարկվել է հեռուստացույցների արտադրության գործարանը: Ընկերությունում, որը հանդիսանում է Syrian Arab Electronic Industries Company պետական կորպորացիայի մի մաս, ակնկալում էին մինչեւ 2017 թ. ավարտը պլանային ցուցանիշում գրանցել 10 000 հեռուստատեսային ընդունիչներ: Այս մասին լրագրողներին հայտնել է գործարանի տնօրեն Մուհամեդ Ալ Շեյխը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք սկսել ենք աշխատել  միայն մեկ տարի առաջ, իսկ գործարանը մի քանի տարի շարունակ պատերազմի պատճառով դադարեցրել էր աշխատանքը: Այդ պատճառով մենք հիմա փորձում ենք ստեղծել արտադրություն, բայց արդեն ունենք ծրագրեր, թե ինչպես ընդլայնել այն: 2017 թվականիի վերջում մենք նախատեսում էինք արտադրել 10 հազար  ապրանք, սակայն արդյունքները դեռ չենք ամփոփել: Ապագայում մենք կարող ենք տարեկան 30-40 հազար թողարկել»,-ասել է նա:

Պատերազմի տարիներին պետական կորպորացիան արտադրում էր տարբեր տեսակի ապրանքներ` հեռուստացույցներից մինչեւ սառնարաններ եւ օդորակիչներ: Այն հիմնադրվել է 1960 թվականին, եւ Մերձավոր Արեւելքում առաջիններից մեկն էր, որ արտադրում էր հեռուստաընդունիչներ սեփական ապրանքանիշով՝ Syronics։

Դեռեւս  վերագործարկված գործարանը աշխատում է ընդամենը մեկ գծով, որը զբաղվում  է LCD հեռուստացույցների արտադրությամբ`24-ից 43 դյույմ անկյունագծով: Միջին գինը կազմում է 240 հազար սիրիական լիրա (ներկայիս փոխարժեքով  մոտ 600 դոլար): Միջազգային պատժամիջոցների պատճառով բաղադրիչները  ստիպված են երրորդ կողմի միջոցով  ձեռք բերել  Կորեայից, Չինաստանից եւ Մալազիայից: Այժմ նրանց մասնաբաժինը կազմում է 90 տոկոս, իսկ նախապատերազմական տարիներին բաղադրիչների ավելի քան մեկ երրորդը տեղական արտադրությունն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ