News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կաջակցի Իտալիայի ներկայացուցչության ջանքերին Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Ա. Ալֆանոյի հայտարարության:

«Մենք ամբողջությամբ կիսում ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերը շարունակելու Ձեր տրամադրվածությունը: Սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու հարցում նախագահության կառուցողական դերի հույս ունենք: Անհրաժեշտ է Շփման խմբի բազմակողմանի աջակցություն որպես հակամարտող կողմերի՝ Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ ուղիղ բանակցությունների առանցքային ձեւաչափ: Դոնբասում խաղաղության հաստատման բանալին մինսկյան «Միջոցառումների համալիրի» ամբողջական կատարումն է: Անհրաժեշտ է հասնել  կրակի դադարեցմանը, սպառազինությունների հետքաշմանը եւ ամբողջ քաղաքական փաթեթի կատարմանը՝ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալ, սահմանադրական բարեփոխումներ, համաներում եւ տեղական ընտրություններ անցկացնել: Դրանից զատ, նախագահությունը պետք է ապահովի Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության  աշխատանքի իրապես օբյեկտիվ եւ անաչառ աշխատանքը:

Չի կարելի ջանքերը թուլացնել նաեւ այլ հակամարտությունների ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք Կոսովոյի խնդրի լուծմամբ՝ ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւի հիման վրա: Կաջակցենք նախագահության ջանքերին մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը Անդրկովկասում անվտանգության Ժնեւյան բանավեճի շրջանակում Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ երկխոսության հարցում»,- ասել է Լուկաշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ