News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բիթքոին կրիպտոարժույթի  գինը  սկսել է աճել  երկրում կրիպտոարժույթով առեւտրի արգելման Հարավային Կորեայի մտադրության մասին լրատվամիջոցների հաղորդագրության հերքումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն թանկացել է 2.29 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13.7 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 1.94 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13.6 հազար դոլարի, GDAX- ում` 4.21 տոկոսով՝ հասնելով  13.7 հազար  դոլարի: Համաձայն Coindesk պորտալի տվյալների՝ բիթքոինի գինն աճել է 3.37 տոկոսով հասնելով 13.7 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները նույնպես թանկանում են: Ethereum-ը թանկացել է  2,08 տոկոսով՝ հասնելով 1,23 հազար  դոլարի, Ripple-ը՝ 21,16 տոկոսով՝ հասնելով 2,05 դոլարի, Bitcoin Cash-ը 3,55 տոկոսով՝ հասնելով 2,57 հազար դոլարի, համաձայն CoinMarketCap-ի տվյալների: Շուկայի կապիտալիզացիան, ըստ ծառայության տվյալների, ներկայումս կազմում է 688.7 միլիարդ դոլար, բիթքոինին բաժին է ընկնում  կրիպտոարտարժույթի ողջ շուկայի մոտ 34 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ