News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վայրի բնության ներկայացուցիչներից շատերի համար մահացու բնական հրդեհները  որոշ թռչունների համար դարձել են պարգեւ, որովհետեւ նրանք այդպիսով կարողանում են որսալ կրակի միջով փախչող կենդանիներին: Ավստրալիայի գիշատիչ թռչուններն ավելի հեռուն են գնացել՝ նրանք որոշել են չսպասել թե երբ մարդկային անփութության հետեւանքով կրակ կբռնկվի, նրանք արդեն ինքնուրույն են այդպիսի հրդեհներ կազմակերպում։

Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են տեղի բնիկների պատմածները` ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ  այդտեղ շատ «հրդեհային բվեճներ» կան: Շփվելով Հյուսիսային Ավստրալիայի 12 ցեղերի ներկայացուցիչների հետ՝ գիտնականները պարզել են, որ «հրդեհային թռչուններ» աբորիգենները անվանում են սեւ ուրուրներին, սուլող ուրուրները կատաղի բազեներին, որոնք կարող են մխացող խոտը օգտագործել հրդեհ բռնկելու համար։

 «Ես տեսել եմ ինչպես է  մի բվեճ վերցնում մխացող փայտի կտորը եւ գցում չոր խոտերի մեջ, ապա սպասում թե երբ կհայտնվեն վախեցած  կրծողներն ու սողունները: Երբ այդ տարածքը այրվում է, այս գործընթացը կրկնվում է այլ վայրերում»,-պատմել է աբորիգեններից մեկը, հաղորդում է Live Science-ը:

Ուսումնասիրությունն ղեկավարող  հեղինակներից Մարկ Բոնտան հավելել է, որ սյս թռչունները օգտագործում են ոչ միայն մխացող ճյուղեր, այլ նաեւ տեղի բնակիչների խարուկներից ածուխները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ