News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` հունվարի 12-ին, ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը 18 րոպեանոց գործադուլ հայտարարեց եւ լքեց նիստերի դահլիճը: Նա հայտարարեց, որ Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել տուգանք մինչեւ 100 հազար դրամի չափով, եւ դա խոչընդոտում է փաստաբանների աշխատանքները, ոտնահարում իրավունքները եւ ի նշան բողոքի, 18 րոպեով լքում է նիստերի դահլիճը:

«Ես այն փաստաբանը չեմ, որ հանդուրժեմ դա եւ այս ակցիան էլ անում եմ ոչ թե PR-ի, այլ իմ իրավունքների համար եւ հենց հիմա լքում եմ նիստերի դահլիճը»,-ասաց նա:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում գտնվող պաշտպան Տիգրան Եգորյանը չէր կարողացել մտնել նիստերի դահլիճ: Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ Տիգրան Եգորյանին ցանկանում են խուզարկել այն դեպքում, երբ պաշտպաններից ոչ մեկին չեն խուզարկել: Նրա խոսքով, Տիգրան Եգորյանի հանդեպ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նիստը 20 րոպեով ընդմիջեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ