News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր՝ հունվարի 12-ին, չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում  տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։

Եվս մեկ անգամ բանավոր եւ գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։

Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Բիլյանը շուրջ 22 օր է, ինչ հացադուլի մեջ է:  Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Արդարադատության քրեակատարողական վարչությունից էլ հայտնել են, որ Արմեն Բիլյանի՝ հացադուլ հայտարարելու եւ իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է:

Տպել
Ամենաշատ