News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը փաստաբանների ուղեկցությամբ Անկարայաի դատախազությունում ցուցմունք է տվել օրեր առաջ իր արած հայտարարության վերաբերյալ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը դատախազությունից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ դատախազությունում նշել է, որ Թուրքիայից հեռացած գործիչների դեմ Եվրոպայում թուրքերի կողմից մահափորձեր են կազմակերպվում։ «Շեշտել եմ, որ այս տեղեկությունները բանավոր եմ ստացել, գրավոր ոչինչ չկա։ Թուրքիայում կա Հրանտ Դինքի դեպքը։ Իրեն էլ մամուլի միջոցով թիրախավորեցին։ Նա իմ ընկերն էր։ Ես նրան ասացի գնա Թուրքիայից, սակայն նա որոշեց մնալ եւ սպանվեց։ Ներկայում էլ թուրք լրագրողներ եւ քրդական կուսակցության գործիչներ են թիրախավորվում»,-ասել է Փայլանը։

Նշենք, որ Կարո Փայլանը հայտարարել էր, թե Թուրքիայից որոշակի խմբեր Եվրոպա հեռացած թուրք եւ քուրդ լրագրողների, մտավորականների ու քաղաքական գործիչների դեմ մահափորձեր են կազմակերպում։

Գերմանիայի ոստիկանությունը հաստատել էր այս տեղեկությունը՝ շեշտելով, որ իրենք եւս նման ինֆորմացիա ունեն եւ նախազգուշական քայլեր են իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ