News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականը հատկապես հաջող էր հայ պրոֆեսիոնալ նարդիստների համար: Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանում անցկացվող Աշխարհի գավաթի շրջանակներում մոլորակի լավագույն հավաքականների մրցաշարի եզրափակչում: Նույն առաջնությունում գլխավոր մրցանակի արժանացավ Ծառուկ Մանուկյանը:

Ամեն տարի Մոնտե Կառլոյում անցկացվող աշխարհի առաջնությունում Speedgammon (բլից) բրոնզե մրցանակակիր դարձավ մոսկվացի Միքայել Վարդանյանը:

Հայերը լավագույնների թվում էին նաեւ Ռուսաստանի Սպորտային նարդու ֆեդերացիայի կողմից պաշտոնապես անցկացվող մրցաշարերում: 2017 թվականի Ռուսաստանի գավաթի արդյունքներով նույն Վարդանյանը արժանացավ գլխավոր մրցանակին, իսկ Մոսկվայի գավաթի արդյունքներով հաղթանակը տոնեց «Տաշիր» ընկերությունների խումբը ներկայացնող Մհեր Ջաղարյանը: Ընդ որում, երկու այլ մրցանակները նույնպես հայեր ստացան՝ Միքայել Վարդանյանը եւ մեկ ուրիշ մոսկվացի Ռոբերտ Սադգյանը:

Ինչ վերաբերում է Կիպրոսում ամեն տարի անցկացվող ոչ պաշտոնական աշխարհի առաջնությանը (International Merit Open), ապա Speedgammon անվանակարգում լավագույնը դարձավ ռուսաստանցի ֆուտբոլային լրագրող Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 5-ը Մոնտե Կառլոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ