News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երեւանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարեւոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, այլեւ նրանց ընտանիքների կյանքում:

Հաշմանդամություն եւ հատուկ խնամքի անհրաժեշտություն  ունեցող երեխաներն այդ ծառայության շնորհիվ դուրս են գալիս ինքնամեկուսացումից. այլեւս չեն սահմանափակվում բացառապես մոր հետ շփվելով, իսկ ընտանիքները վերադառնում են կյանքի բնականոն ռիթմի:

2014 թվականից, իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը: 2017թ-ին 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում եւ կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման եւ խնամքի կենտրոններում: Անհատական օգնականի աշխատանքը վերահսկվել է երեք գլխավոր մասնագետների կողմից, որոնք շտկել են երեխայի հետ աշխատելու զարգացման եւ ֆիզիկական վիճակի բարելավման ընդհանուր անհատական պլանը, ինչպես նաեւ կարգավորել եւ առավել արդյունավետ դարձրել աշխատանքը երեխա-օգնական-ծնող շղթայում:

«ՍՈՐՍ»  հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:

Յուրաքանչյուր երեխայի սպասարկումն, ըստ անհրաժեշտության, իր մեջ ներառել է խնամք, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբոսանք, ուղղորդում դպրոցներում կամ զարգացման տարբեր կենտրոններում,  անընդմեջ ակտիվ աշխատանք յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական զարգացման պլանով: Մանկավարժ-օգնականներից եւ հատուկ մասնագետներից կազմված թիմին հաջողվել է հասնել զգալի արդյունքների՝ ապահովել երեխաների առավել անկախ, ուրախ եւ որակյալ ցերեկային զբաղվածություն, խնամակալ-ծնողներին՝ հնարավորություն տալ փոքր ինչ հանգստանալու, կրթվելու, բնականոն կյանքին վերադառնալու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ