News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մադագասկարում եւ Հարավային Աֆրիկայում կենսաբանները հայտնաբերել են նախկինում անհայտ զարմանալի հավալուսն-սարդերի 18 տեսակ, որոնք իրենց ցեղակիցների շարքում ամենաճարպիկ սպանողներից մեկն են, փոխանցում է «Մոյա պլանետան»: 

Հնագույն ժամանակներում՝ 165 մլն տարի առաջ, ապրել է հավալուսնին շատ նման սարդ: Նրա սիրած ուտելիքը մյուս սարդերն էին: Այս պատմության երջանիկ ավարտը, համենայնդեպս՝ հնամիջատաբանների համար այն է, որ հավալուսն-սարդերը մինչեւ հիմա գոյություն ունեն, ըստ որում՝ շատ ավելի մեծ բազմազանութամբ, քան կենսաբանները կարծում էին նախկինում: ZooKeys ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ Մադագասկարի եւ Հարավային Աֆրիկայի տարածքներում կա հավալուսն-սարդերի առնվազն 26 տեսակ: Ըստ որում՝ դրանցից 18-ը դեռեւս ոչ մի անգամ մասնագետները չեն նկարագրել:

«Ես կարծում եմ, որ ավելի շատ տեսակներ կլինեն, որոնք դեռեւս փաստաթղթավորված չեն»,- կարծիք է հայտնել Հաննա Վուդը, որը սարդերի ուսումնասիրությամբ է զբաղվում սմիթսոնյան Բնական պատմության ազգային թանգարանում, հայտնում է Live Science-ը:

Այն, թե ինչպես է հավալուսն-սարդն իր անվանումը ստացել գաղտնիք չէ: Երբ նա որս չի անում, ապա խելիցեր կոչվող իր երկար չանչերը ծալում է երկար պարանոցի երկարությամբ, որը նրան հավալուսնին է նմանեցնում: Սակայն, ի տարբերություն թռչունի, սարդի բերանը տեղադրված է նրա պարանոցի ստորին հատվածում՝ չանչերից իդելական հեռավորությամբ, որ որսը վայելի:

Հավալուսն-սարդերը լավ որսորդներ են, սակայն ի տարբերություն եղբայրակիցների՝ նրանք չեն սիրում սարդոստայն հյուսել, այլ նախընտրում են հետապնդել ավելի մանր սարդերին՝ շարժվելով նրանց հյուսած մետաքսաթելերով: Բավականին մոտենալով՝ հավալուսն սարդը «կրակում» է հզոր թունավոր ծնոտով եւ զոհին կախած պահում, որ նա չփախչի եւ իրեն վնաս չհասցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ