Եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետեւանքով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է: Այս մասին հայտնել է Աստանայի քաղաքապետի մամուլի քարտուղար Էլվիրա Ժուրգենբաեւան:
Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ձյան եւ ուժգին քամու պատճառով արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել. օդանավակայանը չէր աշխատում, դպրոցներում եւ քոլեջներում դասերը հետաձգվել էին, քաղաքից դուրս գալու ճանապարհները փակ էին: