News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական թանգարանի կառուցման համար հատկացվող միջոցները ներառվել են այս տարվա ծախսերի ծրագրում: Այս մասին հայտնել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն:

Այսպիսով, 4 մլն դոլարից 3 մլն դոլարը նախատեսված է այս տարվա համար: «Ես շատ ուրախ եմ, որ բյուջեի մասին նահանգապետի առաջարկը սատարում է պետության՝ այս կարեւոր նախագիծը ֆինանսավորելու պարտավորությանը: Ամերիկայի հայկական թանգարանը կներկայացնի Հայաստանի հարուստ պատմությունը եւ մշակույթը Կալիֆորնիա նահանգում»,- հայտարարել է Պորտանտինոն, որը ներկայացնում է 25-րդ շրջանը, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա:

Ամերիկայի հայկական թանգարանը կրթամշակութային կենտրոն է, որը կկառուցվի Գլենդել քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ