News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի սկզբին  Քեոփսի բուրգում հայտնաբերված երեսուն մետր դատարկ տարածքը կարող է պահպանել երկաթյա երկնաքարից պատրաստված գահ։  Այս տեսությունը ներկայացրել է իտալացի աստղաֆիզիկոս Ջուլիո Մագլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Eurekalert-ը։

Գիտնականի խոսքով՝ հայտնաբերված դատարկությունը հազիվ թե շինարարության ժամանակ կատարված սխալ լինի  կամ ճարտարապետական գործառույթ կատարի, ինչպես օրինակ՝ բուրգի հիմնական միջանցքում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու  գործառույթ՝ ինչպես որոշ փորձագետներ առաջարկում էին:

 «Նրանց գոյության համար պետք է լինի հիմնավոր պատճառ եւ այդ պատճառը պետք է խորապես կապված լինի եգիպտական հուղարկավորության հավատալիքներին, որը ասում է, որ մահվանից հետո փարավոնը պետք է նստած լինի երկաթե գահին, որից հետո անցնի երկնային դարպասները եւ հառնի դեպի  հյուսիսային աստղերը»,-ասում է Մագլին:

Գիտնականը նշում է, որ բուրգում կա չորս «օդուղի», որից մահացած կառավարչի հոգին կարող է «դուրս գալ արտաքին աշխարհ», իսկ հյուսիսային անցուղին ավարտվում է կնքված դռանով: Դրա հետեւում, Մագլիի խոսքով,  գտնվում է հայտնաբերված դատարկությունը, որտեղ, ամենայն հավանականությամբ, գահի սենյակն է:

Մագլին հիշեցնում է, որ բուրգում նախկինում հայտնաբերվել էր Քեոփսի մոր՝ Հեթեփհերեսի գահը: Այն պարունակում էր մայրիից պատրաստված ցածր փայտե հիմք, որը ծածկված էր ոսկով  եւ հախճապակով:

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին, Հին Թագավորության չորրորդ  դինաստիայի ներկայացուցիչ փարավոն  Հուֆուի (Քեոփս) ժամանակաշրջանում՝ այն  նույն ժամանակ, երբ կառուցվել են Հին Եգիպտոսի բոլոր «խոշոր բուրգերը»: 145 մետր բարձրությամբ եւ 230 մետր լայնությամբ այս կառույցը  մնում է մարդկության կողմից կառուցված ամենաբարձր եւ խոշոր կառույցների շարքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ