News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին մեր աղմուկ հանած վթարը, որի հետեւանքով երկու ոստիկաններ զոհվեցին, ոչ թե իրավապահ համակարգում անպատժելիության հետեւանք է, այլ դաստիարակության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հանրապետական խմբակցութան պատգամավոր «Գազպրոմ Արմենիայի»  Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Անդրանիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի դեպքին:

Մասնագիտությամբ իրավաբան Անդրանիկ Հարությունյանը  կոչ է անում  քննարկումներում շեշտը չդնել միայն իրավապահների գործունեության վրա եւ խնդիրը խորքային դիտարկել. «Անպատժելիության հարցը չէ, եկեք ավելի հետ գնանք՝ սկսած ընտանիքից, դպրոցից՝ որտեղ են նրանք դաստիարակություն ստացել: Անպատժելիությունը չարիք է ծնում, բայց միայն իրավապահների վրա թողնելով չէ»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, որ Վարդանյանները լուրջ հովանավորություն ունեն եւ միշտ կարողացել են խուսափել պատժից, Անդրանիկ Հարությունյանն ասաց. «Ես չգիտեմ դեպքեր, որ  պատժից խուսափել են, բայց եկեք  խորքային նայենք խնդրին,  մի նայեք՝ ում տղան է, ինչ է: Արտոնյալներին ծնում է հասարակությունը՝ սկսած ընտանիքից եւ շարունակվում է դպրոցով, մենք բոլորս ենք մեղավոր: Խնդիրը պետք չի թողնել իրավապահ սուբյեկտների վրա, բոլորս պիտի դրա դեմը առնենք, մենք ինչ ենք անում, որ չլինեն նման բաներ»,-հռետորական հարցադրում հնչեցրեց պատգամավորը: Նրա «խորքային» դիտարկմամբ՝ այդ մեկնաբանությունները, գնահատականներն ու հրապարակումներն են ձեւավորում չարության եւ անհանդուրժողականության մթնոլորտ:

Նշենք, որ  հունվարի 8-ին Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով զոհվեց երկու ոստիկան: Նա բարձր արագությամբ երթեւեկելիս՝ Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում բախվել էր Ճանապարհային ոստիկանության մեքենային, որի հետեւանքով ոստիկանները տեղում մահացել էին: Սարգիս Վարդանյանն անգամ քերծվածքներ չէր ստացել եւ դեպքի վայրից դիմել էր փախուստի, ավելի ուշ ներկայացել ոստիկանություն: Սարգիս եւ Սերժ Վարդանյան եղբայրները, որոնք հայտնի են որպես «Ճվճվ Արոյի» որդիներ, մշտապես աչքի են ընկել զանցանքներով ու հանցանքներով, սակայն չեն պատժվել: Ոստիկանների զոհվելուց հետո միայն երկուսն էլ հայտնվեցին ճաղերի հետեւում: Աղմակահարույց վթարը հանրության շրջանում ընկալվեց որպես  իրավապահ համակարգում առկա  անպատժելիության հետեւանք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ