News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությանը կոչ է անում աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործերի հավատարմատար Հարրի Քամիանը՝ ելույթ ունենալով Վիեննայում

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մենք ձեզ կոչ ենք անում լիակատար եւ անվարան աջակցություն ցուցաբերել ձեր անձնական ներկայացուցչին ու նրա առաքելությանն ի աջակցություն հակամարտության խաղաղ եւ ամուր լուծում գտնելու Մինսկի խմբի ջանքերին: Մենք պետք է հաշվի առնենք վերջին հուսադրող ազդակները, որոնք գրանցվել են  2017 թվականին Ժնեւում անցկացված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովում»,- նշել է Քամիանն իր ելույթում՝ ի պատասխան  գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարության:

Հիշեցնենք, որ Վիեննայում Իտալիայի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս այս երկրի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն ասել էր, որ իրենք «կսատարեն Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, որպեսզի գտնեն այս հակամարտության վերջնական համաձայնեցված լուծումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ