News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր Sozcu պարբերականի խմբագրակազմը մերժել է որպես սյունակագիր աշխատանքի վերցնել Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին։

Թուրքական Sozcu–ի պատասխանի մեջ նշվել է, որ բոլորն էլ բնական իրավունք ունեն դրսեւորվել ցանկացած ոլորտում, սակայն Sozcu պարբերականի եւ Մելիհ Գյուքչեքի աշխարհընկալումը տարբեր են։ «Խոսք չի կարող լինել Sozcu պարբերականում նրա աշխատանքի մասին»,–նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Մելիհ Գյուքչեքը հայտարարել էր, թե արդեն ազատ ժամանակ ունի եւ ցանկանում է իր մտքերով կիսվել Sozcu պարբերականում։ Նա շեշտել էր, թե այդ աշխատանքի համար մեծ աշխատավարձ չի ուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ