News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականին Ռուսաստանում կոնյակի նվազագույն գինը կարող է աճել ավելի քան երրորդ մասով եւ կազմել կես լիտրի դիմաց 500 ռուբլի: Այս մասին «Իզվեստիա» պարբերականում հայտնել է ՌԴ գյուղնախարարության սննդի եւ վերամշակող արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Ախպաշեւը:

Ինչպես հայտնում է գյուղնախարարության ներկայացուցիչը, արտադրողներն են պնդում նոր նվազագույն գին սահմանել, քանի որ ներկայիս գինը (0,5 լիտր ծավալով շիշը՝ 371 ռուբլի) թույլ է տալիս կեղծված արտադրանք պատրաստել, որին ներկայումս բաժին է ընկնում  շուկայի 60 տոկոսը:

Ավելի վաղ բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը հայտնել էր, որ թունդ ալկոհոլի ընթացիկ նվազագույն գները փաստացի օրինականացնում են կեղծ եւ քրեական արտադրանքը: Նա առաջարկել էր նոր նվազագույն գներ հաստատել՝ «ելնելով տնտեսական իրողություններից, հումքի եւ կոմպլեկտավորման արժեքից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ