News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստի ժամանակ քննարկվել է ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով  առաջարկվող փոփոխությունների փաթեթը, հայտնել է, որ ջրամատակարարման համակարգին միշտ էլ մեծ ուշադրություն է դարձվել, սակայն երկրորդ պլանում ջրամաքրման հարցեր են առաջ եկել: Այսպիսով, նախարարը նշել է, որ փոփոխությունների նպատակն է համապատասխան մաքրման աշխատանքների կազմակերպումը, ինչը Հայաստանի եւ միջազգային հանրության միջեւ ձեռք բերված պարտավորությունների կատարման դրսեւորում կլինի: Նպատակն է կազմակերպել ջրի շրջանառման համակարգի եւ կեղտաջրերի պատշաճ կարգավորումը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի աղտոտման կտրուկ կրճատմանը: «Մենք կունենանք բարենպաստ միջավայր, կապահովենք բնության վրա մարդու դրական ազդեցությունը»,-հավաստիացրել է Մինասյանը` հավելելով, որ հանրապետությունում փոխությունները ջրային համակարգի կարգավորման համատեքստում նախընտրելի են նաեւ տնտեսական տեսանկյունից:

Նախարարի խոսքով՝ Ջրային օրենսգիրքում նախատեսվում է հստակեցում մտցնել, թե կոնկրետ  ինչ են իրենցից ներկայացնում կեղտաջրերը, դրանք  կբաժանվեն ըստ տեսակների, ինչպես նաեւ շատ կոնկրետ պահանջներ կդրվեն ջրահեռացման համակարգի կազմակերպման համար, ինչը կխոչընդոտի կոյուղաջրերի մուտքը ընդհանուր ջրային

Նա նաեւ ընդգծել է, որ բոլոր համայնքներում պետք է տեղադրվեն համապատասխան ջրամաքրման սարքեր եւ ջրի մաքրման համակարգ, իսկ դրենաժային համակարգը ավելորդ է նշելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ