ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ժամկետը երկարացվել է մեկ տարով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, Կասպրշիկի մանդատի ժամկետը երկարացվում է արդեն 22-րդ անգամ:
Նշենք, որ այդ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ մշտական խորհրդում:
Անջեյ Կասպրշիկը այդ պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի հունվարից: