News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն ջրամատակարարման համակարգի, որն ավելի լավ վիճակում է գտնվում, ջրահեռացման համակարգի վիճակը բավականին ցավալի է: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ինչպես անկախության տարիներին, այնպես էլ խորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանում դրենաժային համակարգը միշտ որոշակի խնդիրներ է ունեցել:

«Ըստ էության, մենք ջրամաքրման վեց մեխանիկական կայան ունենք, այդ թվում նաեւ` «Աերացիան», սակայն մենք չունենք ենթակառուցվածք, որը թույլ կտար կենսաբանական մաքրություն ապահովել Հայաստանի առնվազն մեծ համայնքներում», - պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթի նպատակը այս հարցի լուծման նոր առաջարկների ձեւավորումն ու ներկայացումն է ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, որը զբաղվում է ջրային համակարգի մենեջմենթով, այնպես էլ այլ մասնավոր կազմակերպություննների կողմից, այդ թվում նաեւ՝ բավականին խոշոր, հանրապետության տարածքում այդպիսի գործողությունների իրականացման համար տենդերների ստացման միջոցով, ինչը գործող օրենսդրությամբ չի թույլատրվում:

Նշենք, որ մշտական հանձնաժողովը հաստատել է փաթեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարը շարունակում է թանկանալ. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Թերի են հայտարարագրվում եկամուտները եւ ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն. ՊԵԿ-ը՝ փաստաբանների մասին
ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից եւ առաջարկում է...
Ինչո՞ւ մատչելի բնակարաններն անմատչելի դարձան. «Վերածնունդ» թաղամասում բնակարանի համար հերթագրվածներն անակնկալի են եկել
«Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռեւս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների1050 մասնագետներ, սակայն հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ...
«Վալլեքս»–ը պարզաբանում է տարածել՝ ինչու են կասեցվել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց...
630 մարդ չգիտի՝ ինչու է փակվում Ալավերդու պղնձաձուլական գործարանը. աշխատողները սպասում են Ավինյան–Մեջլումյան հանդիպմանը
Աշխատակիցները լիարժեք տեղեկացված չեն՝ ինչն է խնդիրը...
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն
Հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք եւ շարունակել շինարարական աշխատանքները...
Partner news