News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 10-ին Օշմյանախ քաղաքում երկրում գտնվելու կանոնների խախտման համար Հայաստանի 51-ամյա քաղաքացի է ձերբակալվել, հաղորդում է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը:

2014 թվականին տղամարդը համանման իրավախախտման համար 5 տարով բռնի արտաքսվել էր Բելառուսից: Չսպասելով սահմանված ժամկետի ավարտին՝ նա կրկին Բելառուս էր եկել իր սիրելի կնոջ մոտ:

Սահմանային օրենսդրության խախտողին այժմ ավելի ծանր պատիժ է սպասվում: Քրեական գործ է հարուցվել 371-2-րդ հոդվածի համաձայն (Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու արգելքի խախտում): Տղամարդը կարող է 3 տարվա ազատազրկման դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ