News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին,  հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեեւ պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձեւաչափով հանդիպումն աննախադեպ է եւ նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռեւս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, եւ այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:

Հանրապետության նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարեւորագույն եւ արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:

Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները եւ հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության նախագահի կողմից կարեւորված խնդիրների եւ առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաեւ առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարեւորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն եւ համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ