News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են բնականոն ռեժիմով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, NEWS.am-ին հայտնեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Անբավարար տեսանելիության հետեւանքով այսօր առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չէին իրականացվում, Երեւանից թռիչքները եւս իրականացվել էին նշված ժամանակից ուշ:

Հետաձգվել էին Դուբայ-Երեւան, Մոսկվա-Երեւան, Շարժա-Երեւան, Թբիլիսի-Երեւան, Վորոնեժ-Երեւան չվերթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ