News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորում տեղի ունեցած դանակահարության դեպքի հետքերով Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ դեպքի վայր հանդիսացած հանրակացարանում հսկողությունն ուժեղացնելու համար:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 30-ամյա Արտյոմ Հմայակի Խեչոյանը:

Դեպքի առթիվ նույն օրը Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված հանրակացարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացուն դանակի հարվածները հասցրել է Վանաձորի բնակիչ Ա. Ծ.-ն՝ պատճառել մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի: Հունվարի 9-ին նա ձերբակալվել է և ցուցմունք տվել որպես կասկածյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության տակ գտնվող առանձին նյութերի և քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գտնվող Երևանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Դրանով պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման և հանցագործության փաստեր:

Նկատի ունենալով, որ հանրակացարանը նաև հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ՝ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ և ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ