News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունում արագորեն աճում է այն մարդկանց թիվը, ովքեր վախենում են աջակողմյան ղեկով ավտոմեքենա նստել:

Հիշեցնենք, որ նոր տեսակի ֆոբիայի հայտնաբերման հեղինակ է դարձել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Աջակողմյան ղեկով ավտոմքենաների կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ փոխադրամիջոցի ապահովության եւ անվտանգության մեջ համեզվելու համար նախարարին առաջարկվեց շրջել այս տեսակի ավտոմեքենայով: Նախարարը կտրականապես մերժեց առաջարկը՝ նշելով, որ ինքը «կամիկաձե» չէ:

Պարզվեց, որ նախարարը Հայաստանի կառավարությունում միակը չէ, ով վախենում է նստել աջակողմյան ղեկով ավտոմեքենա: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նշեց, որ իր որդին նույնպես աջակողմյան ղեկով ավտոմեքենա է վարում:

Պարզվեց, որ Ղազարյանը որդու մեքենա մեկ անգամ է նստել եւ վերընշված նկատառումներով այլեւս չի պատրաստվում դա անել: Այնուհետեւ պարզվեց, որ Ղազարյանի դուստրը եւս աջակողմյան ղեկով ավտոմեքենա է վարում: Նրա մեքենա պաշտոնյան բացարձակապես չի համարձակվում նստել եւ ընդհանրապես դեմ է, որպեսզի դուստրը ավտոմեքենա վարի: Չնայած աջակողմյան ավտոմեքենաների «վտանգին»՝ Ղազարյանի երեխաները բարեբախտաբար երբեք ավտովթարի չեն ենթարկվել:

Ակտիվիստների հետ տեւական զրույցը էմոցիոնալ բնույթ էր կրում: Երբ Ղազարյանի հետեւում ցուցարարներից մեկը հերթական անգամ ռեպլիկ բաց թողեց, պաշտոնյայի նյարդերը տեղի տվեցին, եւ նա ռեպլիկի հեղինակին առաջարկեց կա՛մ արտահայտվել, կա՛մ հանդիպել երեկոյան 6-ից հետո: Թեման չշարունակվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ