News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հուլյան հին տոմարով հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հին Նոր տարին: Հայաստանում Հին Նոր տարուն պատրաստվում են ավելի համեստ, այն նշում տանը՝ ընտանիքի անդամների հետ: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին կարծում է՝ ազգային տոների նկատմամբ, հատկապես Ամանորի հանդեպ, հայերի հետաքրքրությունը կորել է, քանի որ իմաստ չեն դնում դրա մեջ՝ այն վերածելով խրախճանքի:

«Ամանորը արականի, իգականի եւ կենաց ծառի հետ է կապված: Ամանորի հետաքրքրությունը կորել է՝ իմաստությունը չկա, միայն խրախճանքն է մնացել, որը չի նշանակում, որ  տոն ես անում»,-ասում է նա:

Նկարչուհու խոսքով, Ամանորի կարեւոր ատրիբուտներից է ծիսական ծառը, որն առաջներում հիմնականում զարդարվել է խնձորով, նռով, կենցաղային տիկնիկներով. «Ես կոնկրետ եղեւնի չեմ դնում եւ տարբեր բուսական ծառերից եմ պատրաստում ծիսական ծառը: Որպես արականի եւ իգականի խորհրդանիշ խնձորն ու նուռն են համարվել եւ հենց դրանցով էլ պետք  է զարդարել ծառը, նաեւ կենցաղային տիկնիկներով, պետք է գերակշռեն կարմիր, կանաչ, սպիտակ գույները»:

Ամանորի սեղանին հայերն հիմնականում դրել են ընդեղեն, լոբի. Լուսիկ Ագուլեցու խոսքով, յուրաքանչյուր սերմ իր գաղափարն ունի եւ դրանց գաղափարը պետք է իմանալ, պահպանել՝ ցորենն ասոցացվում է Քրիստոսի հետ, նրանք եղբայրներ են, նույն ճակատագրերն ունեն. «Ցորենը գեհենի մեջ է ընկնում, դուրս է գալիս եւ ասում է՝ ես եմ հանապազօրյա հացը, Քրիստոսը խաչվում եւ հարություն է առնում ու ասում՝ ես եմ ճշմարիտ խոսքը: Երկուսն էլ կերակրում են մարդուն՝ մեկը ոգով, մյուսը մարմնով: Հայերն ավելի շատ բնապաշտ են եղել, տիեզերքի գաղափարախոսությունն են իմացել եւ դա է եղել նրանց ուղեցույցը»:

Բացի Ամանորի խորհուրդները կրող եւ տարածող անձի՝ Կաղանդ պապի կերպարից, ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող այլ կերպարներ էլ կան, որոնք այօր մոռացվել են. «Կաղանդ պապը մեր նվերներն է, մեր Վանատուրն է, մեր Խլվլիկի պապի պապի պապու պապն ա, եթե Կաղանդ պապ ենք ասում, առանց Խլվլիկի նրան պատկերացնելն անհնար է: Արտերկրում այդ կերպարները ստեղծելու համար միլիարդներ են ծախսում, որ իրենց ֆիլմերում նկարեն, իսկ մենք այդ կերպարներն ունենք՝ չենք օգտագործում»:

Ինչո՞ւ են հունվարի 13-ին նշում Հին Նոր տարին. Հուլյան տոմարով տարին ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր: Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմում մշակվում է նոր տոմար, որը կիրառվում է 1582թ. հոկտեմբերի 15-ից եւ Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվում է  «Գրիգորյան»: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները: Հին եւ նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ