News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեուլը Փհենյանին առաջարկել է հունվարի 15-ին հանդիպում անցկացնել՝ Փխենչխանում Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացիների մասնակցության մանրամասները քննարկելու համար, փոխանցում է AP-ն:

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը առաջարկել է հանդիպումը անցկացնել սահմանամերձ Պանմունջոմ գյուղում՝ հարավկորեական 3 պաշտոնյայից կազմված պատվիրակության մասնակցությամբ:

Այս շաբաթվա սկզբին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները առաջին բանակցություններն անցկացրեցին վերջին երկու տարվա ընթացքում: Նրանք համաձայնել են ռազմական բանակցություններ վարել եւ վերականգնել ռազմական թեժ գիծը: Փհենյանը համաձայնել է նաեւ մեծ պատվիրակություն ուղարկել Փխենչխանում Օլիմպիական խաղերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ