News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների մասին խոսելուց առաջ պետք է մտածի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում սոցիալիստների առաջնորդ Ջաննի Պիտելլան` նշելով, որ նման հայտարարությունները հարիր չեն ԱՄՆ նախագահին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունեն:

Նրա խոսքով` «Թրամփն ամեն օր ապացուցում է, որ ԱՄՆ-ն ղեկավարելն ու միջազգային հանրության առաջնորդ լինելն իր համար չէ: Վիրավորանք, ծաղրանք, սպառնալիք` սա է այն միակ լեզուն, որին Թրամփը տիրապետում է: Սա չի կարելի հանդուրժել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ