News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատարը եւ ԱՄԷ-ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Դոհայի հայտարարությունների կապակցությամբ, որ Էմիրաթների կործանիչը խախտել է երկրի օդային տարածքը, հաղորդում է AFP-ն:

Կատարը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած խախտման կապակցությամբ ՄԱԿ բողոք է ներկայացրել:

Կատարի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղեկացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ ԱԽ նախագահին, որ ԱՄԷ ինքնաթիռը «անցել է Կատարի բացառապես տնտեսական գոտու տարածքով»:

ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄԷ «ինքնաթիռը մտել է Կատարի օդային տարածք առանց նախնական ծանուցման կամ Կատարի իրավասու մարմինների հավանության»:

ԱՄԷ-ն հերքել է մեղադրանքը: «Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օդային տարածքի խախտման մասին Կատարի հաստատումը իրականությանը չի համապատասխանում», - Twitter- ում գրել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը:

«Մենք աշխատում ենք պաշտոնական պատասխանի եւ ապացույցներ ներկայացնելու ուղղությամբ: Այս հայտարարության մեջ մենք տեսնում ենք էսկալացիա եւ չհիմնավորվածութուն», - նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Բահրեյնը դադարեցրել են Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային կապերը՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ