News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Femen շարժման կիսամերկ ակտիվիտուհին հարձակվել է Չեխիայի նախագահի Միլոշ Զեմանի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնում է չեխական հեռուստատեսության կայքէջը, երբ Զեմանը մուտք է գործել ընտրատարածք, կիսամերկ ակտիվիստուհին հարձակվել է նրա վրա եւ փորձել խանգարել քվեարկել: Նախագահի պահակազորի աշխատակիցները անմիջապես ձերբակալել են կնոջը: Միջադեպից հետո Զեմանը վերադարձել է ընտրատեղամաս՝ հայտարարելով, որ նրա համար մեծ պատիվ է, որ իր վրա հարձակվել է Femen շարժման ակտիվիստուհին:

Չեխիայում հունվարի 12-13-ը նախագահական ընտրություններ են անցկացվում: Նշենք, որ բացի Զեմանից ընտրություններին մասնակցում է նախագահի եւս 8 թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ