News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տիկին Հերմինե Նաղդալյանն է առաջարկել, որ Աժ խորհուրդը նրան ազատի ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության կազմից ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ այսօր Աժ խորհրդի նիստում որոշվել է Հերմինե Նաղդալյանին փոխարինել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանով։

«Աժ խորհուրդը ընդունել է տիկին Հերմինե Նաղդալյանի առաջարկությունը, որ նա ծանրաբեռնված է, քանի որ ԵԽԽՎ պատվիրակությունից բացի՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարն է, իրեն ազատի այդ պաշտոնից»,–մեկնաբանել է Շարմազանովը։

 Դիտարկմանը՝ ԵԽԽվ–ում Հայաստանի պատվիրակությունից ազատելու հանգամանքին արդյոք չի նպաստել Աժ բյուջեի հաշվին հեռախոսազանգերի միլիոնավոր պարտքը, Շարմազանովը արձագանքել է. «Չեմ կարծում, չէ, տիկին Նաղդալյանը, հեռախոսազրույցի հետ կապված մեկնաբանություն տվել է։ Իսկ իր ունակությունները կօգտագործի ԵԱՀԿ–ի պատվիրակությունում, որտեղ ոչ պակաս անելիք կա, քան այս պատվիրակությունում»։

Տպել
Ամենաշատ