News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է այն երկրների ցուցակը, ուր կարող են հանգստանալու մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները, այդ թվում քաղաքացիական ծառայողները:

«Ռազմաքաղաքական, քրեական, սանիտարահամաճարակային եւ բնակլիմայական հանգամանքներից» ելնելով՝ անվտանգ  է ճանաչվել 13 երկիր՝  Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, հաղորդում է «Վեստին»:

Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հրամանով այս ցուցակով պետք է առաջնորդվել Ռուսաստանից աշխատակիցների  մեկնելու զեկույցները վերանայելու ժամանակ, ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ