News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «շարունակական շփման» մեջ է գտնվում  Պակիստանի զինվորականների հետ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք գնահատում ենք շահերի եւ խնդիրների փոխըմբռնումը, որոնք մենք պետք է հաշվի առնենք, ինչը կարող է հանգեցնել դրական առաջընթացի», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Ջոն Թոմասը:

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին Պակիստանի հայտարարությունը:

Ավելի վաղ Պակիստանի բանակի հրամանատարը հայտարարել էր, որ Պակիստանը իրեն դավաճանված է զգում Վաշինգթոնի՝ ահաբեկչության դեմ պայքարի անբավարար ջանքերի մասին քննադատությունից:

Պակիստանը դավաճանված է զգում Վաշինգթոնի քննադատության հետ կապված

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ