News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի վիրաբույժը, ով վիրահատության  ժամանակ իր հիվանդների լյարդի վրա խարակել է իր անվան եւ ազգանվան սկզբնատառերը, դատարանի կողմից տուգանվել է 10.000 ֆունտով: Սայմոն Բրեմելն ընդունել է իր մեղքը եւ խուսափել է բանտարկությունից, հաղորդում է BBC-ն:

53-ամյա բժիշկը, որը մամուլում «ինքնասիրահարված վիրաբույժ» անունն է ստացել, սկզբնատառերը խարակելու համար արգոնային սարք է օգտագործել:

Նա մեղավոր է ճանաչել հարձակման երկու կետերով:

Տուգանքից բացի Բրեմելը դատապարտվել է նաեւ 12 ամսվա հասարակական աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ