News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը աճել է մինչեւ 18 մարդու: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունին:

Ավելի վաղ նշվում էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին եւս մեկ մարդու՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետեւանքով:

Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացվել է մոտ 60 շենք, վնասվել՝ գրեթե 450-ը: Երկուշաբթիից Հարավային Քալիֆորնիայում հորդ անձրեւներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ