News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում դատապարտել են 6 տարվա ազատազրկման: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները մտահոգված է, որ հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հաղորդագրությունների՝ պարոն Մուխթարլին մայիսի 30-ին առեւանգվել է Վրաստանում եւ հետագայում Ասդրբեջանում կալանավորվել մաքսանենգության ու դրա հետ կապված մեղադրանքներով, որոնք քաղաքականապես մոտիվացված են համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատել պարոն Մուխթարլիին եւ բոլոր նրանց, որոնց բանտ են նստեցրել իրենց հիմնարար ազատություններն իրականացնելու համար»:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել առեւանգման հաղորդումների վերաբերյալ վրացական քննությանը եւ կրկին կոչ ենք անում, որ այն լիակատար, թափանցիկ եւ օպերատիվ լինի»,- հավելել են ամերիկացի դիվանագետները:

Ավելի վաղ ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի Բալաքենսկի շրջանային դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, որը ձերբակալվել էր Վրաստանի սահմանին, եւ որի «անհետացումը» Թբիլիսիից սկանդալ էր առաջացրել:

Աֆղան Մուխթարլիի կինը Բաքվին եւ Թբիլիսիին հանցագործության մեջ է մեղադրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news