News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՎԿոնտակտե» (ՎԿ) սոցցանցի ղեկավարությունը միջոցառումներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համար, սակայն ԱՄՆ իշխանություններն, այնուամենայնիվ, նրա դեմ պահանջներ ունեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմի ուրբաթ հրապարակված 2017 թվականին մտավոր ցանցահենության մասին զեկույցում, որում հիշատակվում են ռուսական մի քանի այլ համացանցային ռեսուրսներ եւս:

ԱՄՆ-ն ամեն տարի հրապարակում է «ֆիզիկական եւ վիրտուալ շուկաների» իրավիճակի մասին նման զեկույցներ: Այս զեկույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առաջինն է:

Արտաքին առեւտրի հարցերով զբաղվող գերատեսչությունն արձանագրում է, որ ՎԿ-ն «աշխարհում ամենահայտնի կայքերից մեկն է», ինչպես նաեւ «չափազանց հայտնի սոցցանց է Ռուսաստանում եւ հարեւան երկրներում»: Զեկույցում նշվում է, որ «ստացած հաղորդումների համաձայն՝ ֆայլերի իրականացվող փոխանակումը հեղինակային իրավունքի խախտում է»: Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ աղբյուրների մասին է խոսքը:

Զեկույցում նշվում է նաեւ, որ ցանցահենության դեմ ՎԿ-ի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկությունները հուսադրող են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ