News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լրացել է Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատից տուն վերադարձող ռուսական բանակի զինվորների եւ սպաների զանգվածային սպանության 100 տարին: Սպանդը տեղի է ունեցել 1918 թվականի հունվարի 9-12-ին Անդրկովկասյան երկաթուղու Շամխոր-Դալյար հատվածում: Այս մասին նշված է russia-armenia.info-ի խմբագրական հոդվածում:

2017-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Կովկասյան ճակատում գտնվող բանակը թողնվեց բախտի քմահաճույքին՝ այդ ընթացքում կորցնելով նախկին կազմակերպվածությունը: Սկսվել էր զանգվածային նահանջ: Ճակատից հեռանալով՝ զորքը երկաթուղով տուն էր վերադառնում: Ձգտելով այս քաոսում օգուտ քաղել՝ Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետության (ամորֆ պետական կազմավորում, գոյություն է ունեցել մինչեւ 2018-ի մայիսի 26-ը – խմբ.) ՆԳ նախարար Նոյ Ռամիշվիլին հրամայել է Շամխորի կայարանում ռուս զինվորներին կանգնեցնել: Դրանից բացի, կա հանրապետության առաջնորդներից մեկի՝ Նոյ Ժորդանիայի գրավոր ցուցումը, որն այդ ժամանակ ղեկավարել է Գյուղացիների, բանվորների եւ զինվորական պատգամավորների խորհրդի երկրամասային կենտրոնը: Ժորդանիան հրահանգել էր  ճակատից վերադարձող ռուս զինվորներին զինաթափել: Երկաթուղային կայարաններում զինաթափման գործողությունները ղեկավարել է վրացի իշխան, Թաթարական հեծելազորի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Լեւան Մաղալովը: Իսկ ռազմական գործողությունները համակարգել են մուսուլմանական զանգվածներին առաջնորդող ադրբեջանցի քաղաքական գործիչները՝ Անդրկովկասի մուսուլմանների խորհրդի անդամ Ասլան-բեկ Սաֆիքյուրդսկին եւ Խուդադաթ-բեկ Ռուսամբեկովը: «Մուսուլմանական ազգային կոմիտեն բացահայտ Ելիզավետպոլ է բերել հազարավոր մուսուլմանների, նրանց զինել, Ելիզավետպոլում գնացքներ նստեցրել ու Շամխոր ուղարկել: Այս զանգվածներին ղեկավարում էին Ասլան-բեկ Սաֆիքյուրդսկին, դոկտոր Խուդադաթ-բեկ Ռուսամբեկովը, որոնց ուղեկցում էին ուսանողներ, գիմնազիստներ, նրանք հրացաններով զինված անմիջականորեն ղեկավարում էին ռուս զինվորների դեմ ռազմական գործողությունները»: (Աղբյուրը՝ Ս. Բերիձե: Պայքար Վրաստանում Սովետական իշխանության հաղթանակի համար. փաստաթղթեր եւ նյութեր (1917 – 1921 թվականներ): Թբիլիսի, 1958):

Այս ամենի հետեւանքով 1918 թվականի հունվարի 9-ին Շամխոր գյուղի մոտ կուտակվել է մինչեւ 5 երկաթուղային շարժակազմ՝ զինված ռուս զինվորներով: Նրանց վրա են հարձակվել «անդրկովկասյան թաթարների» բանդաները («ադրբեջանցիներ» արհեստական անվանումն ավելի ուշ կհայտնվի): Նրանք ռուս զինվորներից պահանջել են զինաթափվել, ինչը վերջինները մերժել են: Մարտ է սկսվել, որն ավարտվել է գնացքի գրավումով եւ հետեւած սպանդով: Բախման հետեւանքով, տարբեր աղբյուրների համաձայն, զոհվել է 2-ից 5 հազար ռուս զինվոր եւ սպա: Գնացքի գրավման հետեւանքով հարձակվողների ռազմավարն է եղել  մոտ 15 հազար հրացան, 70 գնդացիր, 2 տասնյակ թնդանոթ: Ինչին եւ ձգտում էին Անդրկովկասյան կոմիսարիատում եւ Մուսուլմանական կոմիտեում մեծ մասը: Ուշագրավ մանրամասն. ռուսական զինվորական հրամանատարության հետ հետագա բանակցությունների ժամանակ Սաֆիքյուրդսկին հայտնել է, որ կա Նոյ Ժորդանիայի հեռագիրը բանակի զինաթափման մասին: Հետագայում Ժորդանիան դա ամեն կերպ հերքել է: Ահա այդ հեռագիրը էշելոնների զինաթափման մասին, որը մերկացնում է ավանտյուրայի հեղինակներին.

«Անդրկովկասի բոլոր խորհուրդներին…

Նկատի ունենալով, որ Ռոսաստան հեռացող զորամասերը իրենց հետ են տանում զենքը եւ հաշտության չհաջողվելու դեպքում ազգային զորամասերը ճակատը պաշտապանելիս կարող են մնալ առանց բավականաչափ սպառազինության, Բանվորների, Զինվորական եւ Գյուղացիական պատգամավորների խորհրդի երկրամասային կենտրոնը  որոշել է բոլոր խորհուրդներին առաջարկել միջոցառումներ ձեռնարկել հեռացող զորամասերից զենքը վերցնելու համար եւ յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Երկրամասային կենտրոնին: Երկրկենտրոնի նախագահ ԺՈՐԴԱՆԻԱ»:

Ջարդեր, սպանություններ եւ դիակապտություններ են եղել նաեւ Աղստաֆա, Դալյար, Ջուլֆա, Եվլախ, Խաչմաս, Ալաբաշլի կայարաններում եւ Անդրկովկասյան երկաթուղու այլ հատվածներում:  Ջարդերի անմիջական ղեկավարներն էին հիշատակված Սաֆիքյուրդսկին եւ Մաղալովը, ինչպես նաեւ Մուսուլմանական ազգային խորհրդի անդամ Ադիլ խան Զիյաթխանովը: Այս ամենին ջանադրորեն նպաստել են թուրքական հրամանատարության էմիսարները, որոնք ռուսական զորամասերի քայքայմանն էին ձգտում: Հիշատակված բանդաներն, ըստ էության, նախ Օսմանյան, հետո քեմալական Թուրքիայի «հինգերորդ շարասյունն էին», որոնք չէին թաքցնում իրենց հակահայկական եւ հակառուսական ձգտումները:

Արդեն մի քանի տարի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2012 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանով Ռուսաստանում օգոստոսի 1-ը նշվում է որպես Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1914-1918 թվականներին զոհված ռուս զինվորականների հիշատակի օր: Նման երախտագետ հիշողության են արժանի նաեւ այն հազարավոր ռուս զինվորներն ու սպաները, որոնք 2018-ի հունվարին Շամխորի մոտ զոհվեցին մուսուլման ավազակների ձեռքից: Այդ ժամանակ նրանց համար պատերազմը դեռեւս շարունակվում էր: Հույս ունենք, որ ռուս պատմաբանները կհաղթահարեն որոշակի ոչ հրապարակային տաբուն եւ կնախաձեռնեն այս ողբերգությանը վերաբերող բոլոր փաստերի բազմակողմանի ուսումնասիրությունը: Քանի որ Առաջին աշխարհամարտ ոչ միայն Բրուսիլովյան ճեղքումն էր կամ Էրզրումի առումը, այլեւ Շամխորի սպանդը:

Իրենց անմիջական հայրերի եւ պապերի հրեշավոր հանցագործությունների մասին ներկայիս ադրբեջանական պետական ղեկավարները նախընտրում են համեստորեն լռել: Փոխարենը, ինչ վերաբերում է ինքնափիառին՝ հարեւան ժողովուրդներին զրպարտելու ձգտմամբ, անամոթաբար վերաշարադրում են պատմությունը իրենց մորթապաշտ շահերի շրջանակում, այստեղ արդեն ամոթահարության հիշատակում էլ չկա:

Ընդհանրապես, Շամխորի ողբերգությունը մինչ օրս հետխորհրդային պատմական եւ քաղաքական մտքի հետնաբակերում է մնում: Նույն Ռուսասանում այսօր քչերն են տեղյակ 1918-ի հունվարին ռուս զինվորների նկատմամբ ադրբեջանական բանդաների կատարած հանցագործությունների մասին: Սակայն այդ ողբերգական միջադեպին պետք է վերջապես սկզբունքային եւ համարժեք գնահատական տրվի: 100 տարի առաջ իրականացված սպանդում զոհված ռուս զինվորների ժառանգները պետք է իմանան ամբողջ ճշմարտությունն այն մասին, թե այն ում մեղքով է եղել եւ ում շահերին է ծառայել: Եվ ոչ միայն ժառանգները, այլ նաեւ մեր երկրների բոլոր սթափ դատող մարդիկ: Եթե Անդրկովկասի պատմական քարտեզի վրա մի «սպիտակ բիծ» պակաս լինի, ապա կհաջողվի փոխըմբռնման եւ երկխոսության ճանապարհին եւս մեկ պատնեշ  վերացնել: Կոնյունկտուրային խեղաթյուրումները եւ արգելքներն անթույլատրելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ